Միջադեպ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում. Եհովայի վկաները վիրավորել եւ սպառնացել են քահանային
18.05.2011
Մայիսի 15-ին Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում տեղի է ունեցել միջադեպ: Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունից երկու հոգի քարոզում էին եկեղեցու տարածքում: Երբ Տ. Եսայիա քհն. Արտենյանը խնդրել է հեռանալ եկեղեցու տարածքից, նրանք սկսել են վիրավորել եւ սպառնալ քահանային: