ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը շարունակում է աջակցել 44-օրյա պատերազմից տուժած կանանց

26.12.2022

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համատեղ ֆինանսավորմամբ իրականացրեցին «Նոր ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրին մասնակցում էին արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների անդամները: Նրանք «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում տարբեր մասնագիտական դասընթացների են մասնակցել: