Եկեղեցու օծում Ջանֆիդա գյուղում

16.05.2014

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպս. Ադամյանի, Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանի, տեղի ունեցավ Ս. Կարապետ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցու բարերարն է ռուսաստանաբնակ Արթուր Կարապետյանը: