Եկեղեցու օծում Շենավանում

02.10.2018

Սեպտեմբերի 30-ին, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ձեռամբ, օծվեց Շենավանի Ս. Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին: Այն կառուցվել է շենավանցի բարերարներ Արայիկ և Հենրիկ Գրիգորյանների ջանքերով: Ճարտարապետն արդեն լուսահոգի Էդուարդ Գրիգորյանն է: Եկեղեցում սպասավորելու է Ապարանի շրջանի հոգևոր հովիվ Տ. Մուշե քահանա Վահանյանը: