Եկեղեցու օծում Նուբարաշեն համայնքում

28.04.2015

Ապրիլի 25-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի ունեցավ Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: