Եկեղեցու օծում Գետափ գյուղում

07.05.2015

Ապրիլի 29-ին, ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի, Գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյանի եւ Գերշ. Տ. Արտակ եպս. Տիգրանյանի, օծվեց Արթիկի թեմի Գետափ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին, որը վերանորոգվել է նույն գյուղի բնակիչ պրն. Սամվել Խաչատրյանի միջոցներով: