Եկեղեցու օծում Ախալքալաքի Գումբուրդո գյուղում

28.04.2017

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվեց նորակառույց Ս. Խաչ հայկական եկեղեցին՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի: Եկեղեցու բարերարներն են Խաչատուր եւ Սայադ Սահարյանները: