Եկեղեցիների վերաօծում Ռումինիայի հայոց թեմում

02.09.2014

Օրերս, վերաօծվել են Ռումինիայի Բոտոշան քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին, Սուչավայի Սբ. Սիմեոն հայկական եկեղեցիները ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գեր. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի: Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ ՝ ի հիշատակ Ռումինիայի թեմի նախկին առաջնորդ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մահվան 20-րդ տարելիցի առիթով: