Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան

26.09.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավերով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտը այցելեց Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այցի ընթացքում նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: