Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել արցախցիների բռնի տեղահանման վերաբերյալ

19.11.2024

Ժնևում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով կայացել է միասնական աղոթք: Արարողությունն անցկացվել է Ժնևի սուրբ Պիեռ տաճարում և սկսվել է հայերեն տերունական աղոթքով: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարի կամքի տեր մարդկանց հրավիրել է միանալ Հայաստանի համար աղոթքին` հանուն խաղաղության, գերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածների աջակցության: Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` հիշեցնելով 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, տասը ամիս տևած շրջափակումը և շուրջ 120 հազար մարդու բռնի տեղահանումը: