Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ խորագրով կոնֆերանս Մայր Աթոռում

26.11.2018

Նոյեմբերի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը` կազմակերպված «Դիալոգ» հասարակական կազմակերպության գործակցութկյամբ: