Եկեղեցական-ներկայացուցչական ժողով (օր երրորդ)

09.06.2017

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տիար Սերժ Սարգսյանը արդյունավետ աշխատանք մաղթեց ժողովի աշխատանքներին, պատասխանեց ժողովի մասնակիցների հուզող հարցերին: