Եկեղեցական-ներկայացուցչական ժողով (ամփոփում)

13.06.2017

Ավարտվեց 6-րդ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար հոգևոր և աշխարհական պատվիրակներ էին ժամանել նվիրապետական աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից: Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի խնդիրն է Ազգային-եկեղեցական ժողովների միջանկյալ ժամանակահատվածում, ավելի սահմանափակ կազմով, մշակելու վարչական կառույցների կանոնադրությունները, քննարկելու և կարգավորելու ազգային-եկեղեցական կյանքին վերաբերող կարևոր խնդիրներ: