Դռնբացեքի արարողություն Մայր Աթոռում-2016

21.03.2016

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 20-ին, Ծաղկազարդի տոնին` երեկոյան ժաերգության ընթացքում , հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Դռնբացեքի արարողություն, որը խորհրդանշում է ապաշխարող հավատացյալի առջեւ Երկնքի Արքայության դռների բացվելը: