Դռնբացեքի արարողություն Մայր Աթոռում
15.04.2019
Ծաղկազարդի երեկոյան, ժամերգության ավարտին կատարվում է Հայ եկեղեցու տոնակարգի ամենախորհրդավոր ծեսերից մեկը՝ դռնբացեքը: Շարականներով, սուրբգրային ընթերցվածներով ուղեկցվող դռնբացեքի արարողությամբ հավատացյալներին պատմվում է աշխարհի վախճանին սպասվող իրադարձությունը, որի ժամանակ պետք է բացվեն Աստծո արքայության դռները: