Դեկտեմբերի 23-ին Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցում նշվեց տեղի «Մանանա» ծրագրի 1-ամյակը

25.12.2012

Դեկտեմբերի 23-ին Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցում նշվեց տեղի «Մանանա» ծրագրի 1-ամյակը: «Մանանա» ծրագիրը երկու տարի առաջ նախաձեռնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանության մի քանի սարկավագները: Այսօր այս ծրագրի շնորհիվ հազարավոր երիտասարդներ շատ եկեղեցիներում մասնակցում են ծանոթանում քրիստոնեական հավատքին եւ վարդապետությանը, քննարկում հայ երիտասարդության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: