Դատավորի կիրակի. Ս. Պատարագ Երևանի Ս. Աննա եկեղեցում

16.03.2021

Երևանի Ս. Աննա եկեղեցում կիրակնօրյա Պատարագը մարդաշատ էր: Պատարագիչը գնդերեց Տ. Վարազդատ քահանա Նաջարյանն էր: Մեծ Պահքի 5-րդ՝ Դատավորի կիրակին է: Օրվա խորհրդի հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին առակն է: