Դասախոսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում
02.04.2019
Մարտի 27-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական լսարանի պատմական աստվածաբանական և աստվածաշնչագիտական հոսքերի չորս ուսանողներ զեկուցումների շարք էին պատրաստել ծիսական աստվածաբանություն առարկայի շրջանակում: 2018-19 ուսումնական տարում այս առարկան առաջին անգամ դասավանդվում է մասնագիտական հոսքով: ճեմարանի տեսչությունը նպատակ ունի ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլև զարգացնել ուսանողների՝ գիտական աշխատանք կատարելու հմտություններն այդ ոլորտում: