Դասախոսություն Գեւորգյան ճեմարանում

13.09.2018

Սեպտեմբերի 11-ին Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը դասախոսություն կարդաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ «Հանրային աստվածաբանության նշանակությունը Գերմանիայի ավետարանական եկեղեցում» թեմայով: Դասախոսությանը ներկա էին Գեւորգյան ճեմարանի սաներ եւ Մայր Աթոռի միաբաններ: