Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար գործում է առողջության զարգացման մասնագիտացված կենտրոն
16.03.2021
«Արև-երեխաներ» Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման միակ մասնագիտացված կենտրոնը բացվել է շուրջ 2 տարի առաջ: Կենտրոնն առաջարկում է առողջապահական, սոցիալ-հոգեբանական, կրթական, իրավաբանական ծառայություններ: Սա Ամենայն հայոց հայրապետի նվերն է Արև-երեխաներին: