Դադիվանքի նշանավոր խաչքարերը փրկական նպատակով հանվել են

16.11.2020

Նոյեմբերի 14-ի երեկոյան Մայր Աթոռը Ս. Էջմիածինը իրազեկում է տարածել, ըստ որի Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և սրբավայրին որևէ վտանգ չի սպառնում: Մինչ այդ հինավուրց վանքի հոգևոր-մշակութային ժառանգությունը անխաթար պահպանելու նպատակով հանվել և տեղափոխվել են նշանավոր խաչքարերը: