Դադեշ գյուղում, թեմակալ առաջնորդի ձեռամբ օծվեցին վերակառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, զանգակատան խաչերն ու զանգը։

21.06.2017

Հունիսի 10-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երկօրյա այցով Ջավախքում էր: Առաջին կայանը Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում էր: Թեմակալ առաջնորդի ձեռամբ օծվեցին վերակառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, զանգակատան խաչերն ու զանգը։