Գևորգյան ճեմարանի սաներն այցելեցին Գյումրու մանկատուն

08.04.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գեւորգյան ճեմարանի ուսանողները ուսմանը զուգընթաց ներգրաված են հասարակական աշխատանքների մեջ: Նրանք հոգեւոր սպասավորություն են իրականացնում հիվանդանոցներում, որբանոցներում, բարեգործական ճաշարաններում եւ այլ հաստատություններում: Այս անգամ Գեւորգյան ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողները այցելեցին Գյումրու մանկատուն եւ երեխաներին բաժանեցին նվերներ` Աստվածաշունչ, այլ գրքեր, հագուստ եւ այլն: