Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել 2023-2024 թթ ուս. տարվա փակման հանդիսությունը

02.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետը նկատել է, որ Հայաստանին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։ Նա հորդորել է ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները։