Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակի առիթով շրջանառության մեջ է դրվել նոր արծաթե հուշադրամ

10.09.2024

Հուշադրամը հատվել է Լեհաստանում՝ պրուֆ որակով, 925 հարգի արծաթով, որը կշռում է 33.6 գր։ Թողարկվել է 500 հատ, 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամի դիմերեսին Ճեմարանի պատկերանիշն է, հատված ճեմարանի ուխտերգից, Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնի և խաչքարի վարդյակ։ Դարձերեսին Ճեմարանի շենքն է և Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի դիմապատկերն է, որի ջանքերով 1874թ հիմնադրվեց ճեմարանը։