Գևորգյան հոգևոր ճեմարանի բացման հանդիսությունը-2016
13.09.2016
Սեպտեմբերի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, և այլ հրավիրյալներ: