Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացումը

16.09.2015

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսության ընթացքում հոգեշնոր Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը ներկայացվեց իբրեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նոր տեսուչ: