Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. ուսումնական տարվա բացումը

22.09.2014

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները: