Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն

12.05.2020

Մայիսի 10-ից սկսվել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի՝ 2020-2021 թվականի ուսումնական տարվա ընդունելության դիմումների ներկայացումը: Համավարակով պայմանավորված, այս տարի ընդունելության համար ավելի մեղմ պայմաններ են գործում: