Գևորգյան հոգևոր ճեմարանը դիմորդներին օգոստոսին ևս մեկ հնարավորություն կընձեռի

18.06.2024

Գևորգյան հոգևոր ճեմարանում հայոց լեզվի և հայ գրականության քննություններն ավարտվել են։ Հունիսի 15-ին դիմորդները քննություն են հաձնել հայոց պատմությունից, ինչպես նաև հանդիպել են ճեմարանի տեսչության կազմի հետ: Քննությունների ավարտական փուլում՝ հարցազրույցի ժամանակ, ուշադրություն են դարձնում դիմորդի հոգևոր, եկեղեցական գիտելիքներին, երաժշտական ունակություներին, հաղորդակցվելու հմտություններին և լեզուների իմացությանը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության քննությունների երկրորդ փուլը օգոստոսին է: