Գևորգ Զ Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացումը

02.05.2014

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց շենքում գործելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանին, որի բարերարությանբ իրականացվել էր շենքի վերանորոգումը, շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: