Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոս /1911-1930թթ.

19.12.2011

Գեւորգ V կաթողիկոսի գահակալության տարիները համընկնում է Հայոց ցեղասպանության տարիներին:Նրա նախաձեռնությամբ, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 1914-ի դեկտ 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: