Գրքի շնորհանդես Օշական գյուղում

02.10.2012

Սեպտեմբերի 30-ին Օշականի դպրատանը տեղի ունեցավ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի «Առաքելական հայրեր» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է համաքրիստոնեական երեք կարկառուն սրբերի` Պոլիկարպոս Զմյուռնացու, Իգնատիոս Անտիոքացու եւ Կղեմես Հռոմեացու վարքերը: Գրքի վաճառքից ստացված գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով: