Գրիգոր Նարեկացի երիտասարդաց միության անդամներն այցելեցին անապահով ընտանիքներին

06.05.2014

Վանաձորի Գրիգոր Նարեկացի երիտասարդաց միությունն իրականացնում է Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիրը: Սուրբ Հարության տոնի առիթով տնօրհնյաց արարողություններ կատարելու համար միության անդամները տեր Վահանի հետ այցելեցին 15 խիստ կարիքավոր ընտանիքների` ցուցաբերելով նաեւ որոշակի ֆինանսական օգնություն: