Գտածոներ Օձունում.

18.09.2012

Արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել են Օձունի վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Օրերս եկեղեցու ծածկասալերի հեռացման ժամանակ հայտնաբերվել է ապակե զմռսած շիշ` 1888թ. եկեղեցու վերանորոգման մասին տեղեկություններով: Հայտնաբերվել են նաեւ վաղմիջնադարյան կերամիկական սալիկներ, խաչքարերի քանդակազարդ բեկորներ եւ այլ իրեր: