Գիտաժողով՝ նվիրված հայկական գրադարանին
10.10.2012
Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը 2012թ.-ին գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հայկական գրադարանների երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների շուրջ հարյուր պատվիրակներ: