Գիտաժողով Ռումինիայում

22.11.2013

Բուխարեստում անց է կացվել ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված հնգօրյա միջազգային գիտաժողով` Հայաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից ժամանած գիտնականների մասնակցությամբ: Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանի և Ռումինիայի մշակույթի նախարարությունները, Ռումինիայում Հայաստանի դեսպանությունն ու Ռումինական ակադեմիան` Ռումինիայի հայոց թեմի և Հայոց միության աջակցությամբ: