Գեւորգյան ճեմարանի սաները ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների մասին թեզեր են պաշտպանել
04.11.2024
Ճեմարանականներ պաշտպանել են մագիստրոսական թեզ եկեղեցու և ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների, Հայաստանում մոլոկանների համայնքի մասին, որոնք ղեկավարել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ժամանակակից աղանդագիտություն դասավանդող Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։ Վեհափառ հայրապետի հաստատումից հետո ճեմարանականները մագիստրոսական աստիճան և դիպլոմներ կստանան: