Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 144-րդ տարեդարձը

30.09.2018

Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց ծննդյան 144-րդ տարեդարձը: Այս առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ այս տարվա շրջանավարտներին հանձնվեցին բակալավրի և մագիստրոսի միասնական դիպլոմները: Սուրբ Գևորգ Զորավարի տոնի և դիպլոմների հանձնման առթիվ համերգային կատարումներով հանդես եկավ նաեւ ճեմարանի երգչախումբը: