Գերմանիայում ավարտվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողովը
04.05.2023
Համաժողովը վարում էր ԳԴՀ նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը: Բանախոսները ներկայացրին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը և յուրացումը: Ժողովականները քննարկեցին նաև միջազգային իրավունքի տեսանկյունից հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները: