Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի իր Պատարագը
21.05.2019
Մայիսի 19-ին` Սուրբ Խաչի երևման տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ Պատարագը մատուցեց մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման արժանացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: