Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը Մայր Աթոռում
11.09.2018
Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի հանդիպումը: Վերջինիս գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Նորին Սրբության Գերմանիա կատարած այցի ընթացքում: