Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռում -2016

06.07.2016

Հունիսի 28-30-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։ Ժողովին քննության առնվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։