Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18.08.2020
Օգոստոսի 11-ին և 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր, հայրենական-ազգային կյանքի զանազան խնդիրներ։