Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

19.09.2014

Սեպտեմբերի 16-17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունեց ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: