Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
02.03.2015
Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ: