Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդհանուր նստաշրջանը
12.11.2021
Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: Քննության և լուծման են սպասում դեռևս 2021-ի սկզբին նշված օրակարգային հարցերը: Դրանք վերաբերում են Մայր Աթոռի ստանձնած կրթական, սոցիալական, հասարակական ծրագրերին և ձեռնարկներին, հոգևոր-եկեղեցական հարցերին: