Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները
17.06.2024
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները խստորեն դատապարտել են հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել` նշելով, որ փորձ է արվում լռեցնել հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով։ Խորհուրդը դատապարտել է նաեւ հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածումը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։