Գեղարդավանքի խաչը վերաօծվեց Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ
13.09.2022
Գեղարդավանքի կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը հանվել է եկեղեցու և գմբեթի ամրացման աշխատանքների ընթացքում: Վերատեղադրումից առաջ, Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խաչը կրկին օծվեց: Արարողությունը նախագահում էր Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: