Գարեգին Բ-ն ընդունել է Ռուս և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների Հոգևորականներին.
20.05.2013
Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համայն Ռուսիո Պատրիարքի Մոսկվայի թեմի պատրիարքական տեղապահ, Նովոսպասյան հայրապետական վանքի վանահայր Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվային և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկային (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), ովքեր Հայաստան էին ժամանել Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով: